Այս խումբը իշխանությունը զավթել է շատ կոնկրետ 2 նպատակով․ Լարիսա Ալավերդյանը՝ ՔՊ-ականներին
Այս խումբը 2018թ-ին զավթել է իշխանությունը 2 նպատակով՝ Արցախն ամբողջովին բռնակցելու Ադրբեջանին, Հայաստանը դարձնելու Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը․ այս մասին ԱԺ-ում Լաչինի միջանցքի փակման հարցով լսումների ժամանակ հայտարարեց նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ես դա ասում եմ՝ դատելով այս քաղաքական խմբի գործողություններից։ Իրենք հետեւողականորեն, չշեղվելով իրականացնում են այդ ծրագիրը, որի համար եկել են։ Մեզ զավթել են ներսից»,-ասաց նա։
Միջազգային պայմանագիր համարվո՞ւմ է արդյոք 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ եթե դատենք ՀՀ օրենքից՝ այո, բայց այն չի վավերացվել։
«Մենք պետք է հստակեցնենք մեզ համար կարեւոր մի քանի թեզ․ երբ ասում են՝ 44-օրյա պատերազմ, ինձ համար վիրավորական է։ Դա ցեղասպանական ագրեսիա է, եւ այս եզրույթն Արցախի Հանրապետությանը դարձնում է միջազգային իրավական սուբյեկտ։ Մենք չենք օգտագործել իրավական շտեմարանի գոնե 5 տոկոսը, եւ այս առումով ինձ համար խիստ զարմանալի է, որ խոսում ենք Արցախի իրավունքի ինքնորոշման մասին։ Արցախը ինքնորոշված է եղել խորհրդային ժամանակ, անկախացել է 1991թ․-ին։ Մենք պետք է խոսենք այն մասին, որ Ադրբեջանը միջազգային հանցագործություն է գործում՝ զինված հարձակվելով ու դիմադրելով արդեն իսկ իրացված ինքնորոշման իրավունքին»,-նշեց իրավապաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում