Անթույլատրելի ենք համարում Արցախի բնակչության գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները
Վերջին տարիներին ՀՀ-ում հանրային կյանքը գլխիվայր շուռ է եկել: Այդ մասին այսօր ԱԺ-ում Լաչինի հարցով լսումների ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ այն իրավիճակը, որի մեջ այսօր գտնվում են Արցախն ու Հայաստանը, ունի մի հիմնական պատճառ՝ ՀՀ վերջին չորս տարիների միտումնավոր սխալ, կեղծ, անհեռատես, տգետ ու մորթապաշտ քաղաքականություն։
«Չէր կարող միամտաբար սխալների այսպիսի բազմություն գործել։ Անսխալ իշխանություն չկա, բայց սխալների համակարգի վրա քաղաքականություն կառուցել ու նույնկերպ այսօր շարունակելը բացատրություն չունի։ Ո՞վ էր խնդրում այս իշխանություններին հոկտեմբերի վեցին Պրահայում հանդես գալ հայտարարությամբ, որն Ադրբեջանը պիտի դարձներ քաղաքական ծուղակ»,- նշեց Զաքարյանը։
Ըստ նրա՝ ինչո՞ւ մինչև Պրահայի ու Սոչիի հանդիպումները ադրբեջանական «բնապահպանները» չէին հայտնվում։
«Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը կարողանում քամահրանքով վերաբերվել միջազգային կառույցների ու պետությունների կոչերին, որ պետք է բացել Լաչինի միջանցքը։ Պատճառն այն չէ, որ Ադրբեջանը գերտերություն է, այլ այն, որ ունի արգումենտ, թե Հայաստանի հետ հստակ պայմանավորվածություններ կան»,- ներկայացրեց Զաքարյանը։
Նա շեշտեց՝ իրենք անթույլատրելի են համարում Արցախի բնակչության գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները։
Մանրամասները՝ տեսանյութում։