Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական նախապայմանները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական նախապայմանները, հայտնում է Sputnik Azerbaijan-ը.
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները.
-Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:
-Պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն:
-Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց նկատմամբ անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող քայլերից:
- Սահամանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
-Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: