Վստահ ենք, որ հանքը կշահագործվի ստանդարտներին համապատասխան․ Ավանեսյանը՝ Ամուլսարի մասին

Հայաստանի կառավարությունը, որի անդամները նախորդ իշխանությունների ժամանակ դեմ էին Ամուլսարի շահագործմանը, երեկ հանքը  շահագործելու մասին փաստաթուղթ ստորագրեցին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հանքի շահագործումը համատեղելի՞ է մարզի բնակիչների կյանքի ու առողջական վիճակի հետ՝ հաշվի առնելով հանքում քիմիական տարրերի առկայությունը։

«Վստահեցնում եմ եւ վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները իրականացվել են, իրականացվում են։ Առողջապահության նախարարությունը հետեւում է նաեւ այլ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին եւ դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատականներ են հնչեցվում»,-ասաց կառավարության անդամը։

Մանրամասն՝ տեսանյութում: