Գևորգ Ալթունյանը կմնա տնային կալանքում

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում են MediaHub.am-ի աղբյուրները։
Նշենք, որ միևնույն ժամանակ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ՝ 20 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանին և ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար:
Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։