Բաքու գնալու որոշում չունենք, ես էլ համաձայն չեմ․ Սերգեյ Մարտիրոսյան

Բաքու գնալու որոշում չունենք, ես էլ համաձայն չեմ․ Սերգեյ Մարտիրոսյան

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ շարունակելով մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերը, «ևս մեկ անգամ առաջարկում է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնեն Բաքվում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Ղարաբաղում»։

Թե ինչ հանդիպում է ուզում Բաքուն և ինչպես է այն հնարավոր կազմակերպել հենց Բաքվում, MediaHub-ը հետաքրքրվեց ԼՂ ներկայացուցիչ, «Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանից։

Վերջինս նշեց, որ ինքը խնդիր կատարող մարդ է։ 

«Եթե խնդիր լինի, կկատարեմ, չէ` չէ, լավ կլինի, որ այս հարցերն ինձ ուղիղ չտաք։ Իհարկե, Բաքու գնալու որոշում չունենք, ես էլ համաձայն չեմ գնալուն»,֊ ասաց նա։

Լիաննա Թորոսյան