Մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը․ Զելենսկի

Մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում երկիրն արդեն անցել է շրջադարձային կետը։ Նրա խոսքով՝ առջևում միայն հաղթանակի ճանապարհն է, գրում է rbc.ua-ն՝ նախագահի թարմ տեսաուղերձին հղումով։

«Անհնար է ասել, թե քանի օր դեռ պետք է ազատագրենք մեր հողը, բայց կարելի է ասել, որ դա կանենք։ Որովհետև մենք դրան ենք ձգտում։ Քանի որ մենք արդեն հասել ենք ռազմավարական շրջադարձի, մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ մեր հաղթանակը», - ասել է Վլադիմիր Զելենսկին։