«Dasaran.am»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել

«Dasaran.am»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Լևոն Սահակյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձինք խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար էին հափշտակել։ Ընդհանուր 106.3 մլն. ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանն ու «Dasaran.am»-ի սեփականատեր Սուրեն Ալոյանը։

Նշենք, որ նախօրեին, Լևոն Սահակյանը հայտնել էր Ալոյանի ձերբակալության մասին՝ նշելով, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել։

«Ակնհայտ անհիմն մեղադրանքով ձերբակալվել է dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը: Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ ՀԱՆԴԳՆԵԼ է ՀՀ պաշտպանության նախարարությանը օրենքով սահմանված կարգով օգտակար լինել:

Միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Աբսուրդի նմանվող մեղադրանքի շրջանակներում վերջինիս կալանավորման դեպքում խորը հուսահատության մեջ են ընկնելու նաև «Կորիզ» համադպրոցական մրցույթի մասնակից բազմահազար աշակերտներ», - գրել էր նա: