ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ հրում վարժությունում:
Պոկում վարժությունը Կարապետյանը մեկնարկեց 170 կգ-ով եւ վստահ պահեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ, բայց Եվրոպայի չեմպիոնը չկարողացավ պոկել: Երրորդ մոտեցումն էլ չհաջողեց: Այս վարժությունում Կարապետյանը պայքարն ավարտեց 4-րդ տեղով:
Հրում վարժությունում Կարապետյանը պայքարը սկսեց 201 կգ-ով չկարողացավ բարձրացնել թե այս քաշը, թե 203 կգ-ը: Կարապետյանը զրո ստացավ: