Ֆրանսիայի վարչապետ է դարձել 34-ամյա Գաբրիել Ատալը

Ֆրանսիայի վարչապետ է դարձել 34-ամյա Գաբրիել Ատալը

Էլիզաբետ Բորնի կառավարությունում կրթության նախարար աշխատած Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել։

Նոր վարչապետը 34 տարեկան է և Էմանուել Մակրոնի մերձավոր համախոհներից մեկն է:

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ Էլիզաբետ Բորնը հրաժարական է տվել: Նա Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորել է 2022 թվականի մայիսից։