Ողջունում եմ բանակցություններն Ալմաթիում անցկացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը

Ողջունում եմ բանակցություններն Ալմաթիում անցկացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։

«Ողջունում եմ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ԱԳ նախարարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը»,- ասել է Ղազախստանի նախագահը։

«Այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը»,- հավելել է Ղազախստանի նախագահը։