«Բավարիան» ու «Ռեալը» ոչ-ոքի խաղացին

«Բավարիան» ու «Ռեալը» ոչ-ոքի խաղացին

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղացին։

Խաղի հաշիվը բացեց «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը (24'), որին դարպասապահ Մանուել Նոյերի դիմաց մեն-մենակ դուրս բերեց մյունխենյան ակումբի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոոսը։

53'-ին «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն հավասարեցրեց հաշիվը՝ գրավելով մադրիդյան ակումբի դարպասի մոտակա անկյունը։ 57-րդ րոպեին հարձակվող Հարի Քեյնը 11-մետրանոցով առաջ մղեց «Կարմիրներին»։ Իսկ արդեն  83'-ին 11-մետրանոցի հնարավորություն ստացավ արքայական ակումբը։ Այն հաջողությամբ իրացրեց նույն Վինիսիուսը, որն էլ հետո ճանաչվեց հանդիպման խաղացող։