Գայանե Գաբրիելյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գայանե Գաբրիելյանին շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Գայանե Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել վարչապետի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ: