Ռուսական նավթի և գազի ներմուծման էմբարգոն «հարաքիրի» կլինի Եվրոպայի համար. Լը Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Ռուսաստանից նավթի և գազի ներկրման էմբարգոն Եվրոպայի համար «հարաքիրի» կլինի, բայց չի ազդի հենց Ռուսաստանի Դաշնության վրա։
«Մենք չպետք է հարաքիրի անենք՝ հուսալով, որ դա կվնասի Ռուսաստանին, նա անձամբ կգտնի, թե որտեղ արտահանել իր նավթն ու գազը», - ասել է Լը Պենը Էմանուել Մակրոնի հետ հեռուստաբանավեճում։
«ԵՄ միակ պատժամիջոցը, որի հետ ես համաձայն չեմ, դա էմբարգոն է Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումների վրա», - ասել է Լը Պենը: «Այս միջոցը չի ազդի Ռուսաստանի վրա, բայց դա կվնասի ֆրանսիացի ժողովրդին։ Իմ կարծիքով՝ նման որոշումը սխալ կլինի»:
Լը Պենը կարծում է, որ այս գիծը կհանգեցնի Ռուսաստանի և Չինաստանի միջև ուժեղ մերձեցման։ «Կառավարել նշանակում է կանխատեսել այն խնդիրները, որոնք կարող են ծագել վաղը։ Ես վախենում եմ, որ ի վերջո կհայտնվի ռազմական և տնտեսական գերտերություն, որը մեծ վտանգ կստեղծի Ֆրանսիայի և Եվրոպայի համար», - նշել է թեկնածուն։