Հունիսի 2-ին կբացվի Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ․ հայտնի է հյուպատոսի անունը

Գորիսում հունիսի 2-ին կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ, գրել են ԶԼՄ-ները։
Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ Կարմեն Ափունցն է։ Նա Գորիսում Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: