Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել․ Պուտին

Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել․ Պուտին

Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով։ Այս մասին այսօր ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ դա կնպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Նախ պետք է հանդիպեն արտգործնախարարներն ու փորձագետները»,- ասել է ՌԴ նախագահը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում։