Ինչո՞ւ են խափանվել Wildberries-ի աշխատանքները․ մանրամասնում է ընկերության համահիմնադիրը

Ինչո՞ւ են խափանվել Wildberries-ի աշխատանքները․ մանրամասնում է ընկերության համահիմնադիրը

Քաղաքացիները Wildberries-ի կայքի ու հավելվածի խափանումների վերաբերյալ պարբերաբար ահազանգում են այսօրվանից՝ մարտի 14-ի առավոտյանից սկսած։

MediaHub-ը կապ հաստատեց «Բիզնեսը Wildberries-ում» ընկերության համահիմնադիր Արմեն Սարգսյանի հետ, ով մեզ ասաց, որ այս պահին կարգավորմանն ուղաված գործընթացը շարունակվում է։

Արմեն Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին` չանհանգստանալ․

«Խնդիրներն առկա են բոլորի մոտ, հավելվածում օգտատերերի էջերը չեն երևում, պատվերների դաշտն էլ դատարկ է, հստակ ժամանակ նշել, ցավոք, այս պահին չեմ կարող, սակայն այս ուղղությամբ աշխատում են»,- ասաց Սարգսյանը։