Քանի կենսաթոշակառու է օգտվում անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծրագրից․ մանրամասներ

Հայաստանում կենսաթոշակառուների թիվը գերազանցում է 550 հազարը, որոնցից արդեն շուրջ 400 հազար կենսաթոշակառու օգտվում է կենսաթոշակների ստացման անկանխիկ եղանակից, այսինքն իրենց կենսաթոշակներն ստանում են տվյալ դեպքում բանկային քարտի միջոցով։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Ծրագիրը գործում է հուլիսի 1-ից և վերաբերվում է այն կենսաթոշակառուներին, ովքեր իրենց քարտը ստացել են այն բանկերից, ովքեր այս ծրագրի շրջանակներում դարձել են գործընկեր բանկեր։ Դրանք են «VTB Հայաստան» բանկը, «Արդշին բանկը», «ՀայԲիզնես» բանկը։

Նշեմ, անկանխիկ վճարումների ավելի քան 40 տոկոսը ապահովում են այս բանկերը և թիվն ամենօրյա կտրվածքով փոխվում է»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում