Ինչու՞ է օգտակար դեղին ձմերուկը և ո՞ւմ է այն հակացուցված

Թաիլանդում, Իտալիայում և Իսպանիայում հայտնի դեղին ձմերուկը հարուստ է հակաօքսիդանտներով, բջջանյութով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար նյութերով։
Sport-Express-ի փոխանցմամբ՝ դեղին ձմերուկի քիմիական բաղադրությունը հիշեցնում է դասական կարմիրը։ Այն բարելավում է նյութափոխանակությունը, մաքրում է օրգանիզմը և հագեցնում ծարավը։ Այնուամենայնիվ, երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այս հատապտուղը ուտելուց։
Նշենք, որ դեղին ձմերուկից պետք է խուսափեն նաև հղի և կերակրող կանայք, ինչպես նաև փոքր երեխաները։