Երեխաների թունավորման դեպքից հետո Արտաշատի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Երեխաների թունավորման դեպքից հետո Արտաշատի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։

Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։