Արցախի հանձնման մասին հպարտությամբ խոսող իշխանությունը նույն վերաբերմունքն ունի ՀՀ մարզերի նկատմամբ

Արցախի հանձնման մասին հպարտությամբ խոսող իշխանությունը նույն վերաբերմունքն ունի ՀՀ մարզերի նկատմամբ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն իշխանությունը, որն այսպիսի թեթևությամբ, իսկ ոմանց դեպքում` անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախի հանձնման կամ դրա ադրբեջանական պատկանելիության մասին, անթաքույց կամ քողարկված ձևով նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստանի տարբեր մարզերի նկատմամբ:

Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախն ու չերազել, չձգտել Արցախ վերադառնալու մասին:

Նույնը վերաբերվում է աշխարհի ցանկացած կետում ապրող այն հայերի մասին, ովքեր Արցախը մեր հայրենիքի մի հատվածն են համարում և գիտակցում են մեր հետ տեղի ունեցած մեծ ողբերգության ծանր հետևանքները:

Ի դեպ, Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկին ուղղված այսօրվա շնորհավորանքում, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցնելով դեռ 2020 թվականին վերջինիս ուղղված հորդորները, նշել է, որ հիմնախնդիրը լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ»,- գրել է պատգամավորը։