Սրտաբանը խոսել է թթվածնի պակասի արտասովոր ախտանիշի մասին

Սրտաբանը  խոսել է թթվածնի պակասի արտասովոր ախտանիշի մասին

Անսովոր ախտանիշը վկայում է մարդու մեջ թթվածնային քրոնիկ սովի մասին։ Ասել է սրտաբան Աննա Կորենևիչը YouTube-ի ալիքում։

Նա մատնանշել է թթվածնի պակասի այնպիսի բնորոշ նշան, ինչպիսին են այսպես կոչված Հիպոկրատի մատները։

Այս ախտանիշով մատների ֆալանգները խտանում են, դառնում թմբուկի պես, իսկ եղունգները դառնում են ուռուցիկ ու կլոր։

Ըստ Կորենևիչի՝ այս ախտանիշն ամենից հաճախ կարող է նկատվել միջին տարիքի տղամարդկանց մոտ, որոնք անընդհատ ծխում են ու տառապում են թոքերի քրոնիկ հիվանդություններից կամ սրտի հիվանդություններից։

«Օրգանիզմը թթվածինը վերաբաշխում է այնպես, որ այն ավելի շատ ուղղում է դեպի ուղեղ, սիրտ, ներքին օրգաններ ու ծայրամասային հյուսվածքներ՝ մատների և ոտքերի վրա, այլևս բավարար թթվածին չեն ստանում: Այսպիսով, կապի հյուսվածքը աճում է, և մատները ստանում են այս բնորոշ տեսքը»,- բացատրել է նա:

Ախտանիշն ի հայտ է գալիս ոչ միայն ծխողների, այլև քրոնիկ բրոնխիտի, էմֆիզեմայի, բրոնխիալ ասթմայի, ինչպես նաև տուբերկուլյոզի և թոքերի քաղցկեղի դեպքում։

Կորենևիչը խորհուրդ է տվել, որ մարդիկ, ովքեր նկատում են Հիպոկրատի մատները, թողնեն ծխելը և բուժեն ուղեկցող հիվանդությունները՝ առաջին հերթին վերացնել տուբերկուլյոզն ու քաղցկեղը: Թթվածնի քրոնիկ անբավարարություն ունեցող մարդիկ նույնպես բարձր ռիսկի են ենթարկվում թոքաբորբի և թթվածնի ծանր անբավարարության զարգացման՝ ցանկացած սուր շնչառական վիրուսային վարակի, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի պատճառով: