Գագիկ Մելքոնյանը պետք է վայր դնի մանդատն ու ներողություն խնդրի զոհվածների ծնողներից

Գագիկ Մելքոնյանը պետք է վայր դնի մանդատն ու ներողություն խնդրի զոհվածների ծնողներից

Եռաբլուրն իրենց սեփականությունը չի, թող ծնողները գնան իրենց երեխայի շիրիմի մոտ սգան: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը:

ՔՊ-ականների հրահանգով կարմիր բերետավորները, հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելու փոխարեն, Եռաբլուրում բիրտ ուժ գործադրելով զոհվածների ծնողներին են գետնով քարշ տալիս, իսկ նրանց թիմակից Գագիկ Մելքոնյանը խորհուրդ է տալիս ծնողներին սգալ շիրիմների մոտ: Ցինիզմի ռեկորդակիր ՔՊ-ականներն այցելում են Եռաբլուր սեփական PR-ի համար, սակայն հայ ազգը գիտակցում է, որ հայ զինվորները Եռաբլուրում են հենց ՔՊ-ականնների քայլերի և անգործության արդյունքում:

Գագիկ Մելքոնյանը, ով ունի զինվորական անցյալ, պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների ծնողների հանդեպ՝ ներողություն խնդրի Փաշինյանի և ՔՊ-ի քայլերի համար, և եթե ունի սպայական պատիվ՝ վայր դնի մանդատը:

Նախորդ դարերում սպաներն ինքնասպանություն էին գործում իրենց պատվի համար կամ մենամարտի էին հրավիրում հակառակորդներին: Սպասել ՔՊ-ական Մելքոնյանից վերոնշյալ քայլերից որևէ մեկն, իհարկե, միամտություն կլիներ, նա կարող է սահմանափակվել զոհվածների ծնողների առջև ծնկի գալով ու մանտադից հրաժարվելով... թեև դրան էլ չենք հավատում:

Վահրամ Բագրատյան