«Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը 37-ամյա Հանդանովիչի հետ

«Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը 37-ամյա Հանդանովիչի հետ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը 37-ամյա դարպասապահ Սամիր Հանդանովիչի հետո մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սլովենացի դարպասապահն «Ինտերում» է հանդես գալիս 2012 թվականից։

Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 37 հանդիպման, բաց թողել 30 գոլ։