Օգոստոսի 13-ի Ձեր ռոմանտիկ հորոոսկոպը. ի՞նչ են հուշում աստղերը

Խոյեր
Այսօր ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն ու ճիշտ չեք համարի դրանք:
Ցլեր
Լուրջ հետեւություններ մի արեք սիրելիի այսօրվա պահվածքից: Ամենայն հավանականությամբ, այն ոչինչ չի նշանակում եւ լուրջ դրդապատճառներ չունի:
Երկվորյակներ
Խոստովանեք, որ դուք վաղուց էիք ցանկանում ինչ-որ բան փոխել սիրելիի հետ հարաբերություններում: Այսօր շատ համապատասխան օր է, որպեսզի հասկանաք, թե ինչը ձեզ չի գոհացնում եւ ինչու:
Խեցգետիններ
Այսօր հույսը մի դրեք ամուսնու կամ երեխաների օգնությանը կենցաղային հարցերում: Նրանք տանից կբացակայեն ամենաանհրաժեշտ պահին:
Առյուծներ
Եղեք բնական: Ձեր սիրելին հենց ձեզ է սիրում, այլ ոչ այն կերպարը, որը դուք ցանկանում եք կերտել:
Կույսեր
Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի մտերմանալ ձեզ հետ: Այնպես որ, կարող եք նրանից սպասել ծնողների հետ ծանոթության հրավերի:
Կշեռքներ
Այսօր դուք շատ եք ճամփորդելու: Աշխատեք այդ ժամանակն օգտագործել ի նպաստ ձեզ: Խորհեք սիրելիի հետ հարաբերությունների մասին եւ որոշումներ ընդունեք:
Կարիճներ
Այսօր ձեր սիրելին քննադատորեն կմոտենա քնքշության ձեր յուրաքանչյուր դրսեւորմանը: Այնպես որ, դուք դա պետք է անեք ծայրահեք զգույշ եւ կոկիկ, որպեսզի չվախեցնեք նրան:
Աղեղնավորներ
Այսօր չարժե ամաչել ձեր սիրելիից ձեր թերությունների պատճառով: Եթե նա ձեզ սիրում է, ապա պետք է սիրի նաեւ ձեր թերությունները:
Այծեղջյուրներ
Այսօր սիրային հարցում ձեզ մոտ ամեն ինչ այնքան լավ կլինի, որ կսկսեք կասկածել, թե ինչով դա կավարտվի:
Ջրհոսներ
Այսօր դուք պետք է հաշտեցնեք ձեր սիրելիին նրա մտերիմներից մեկի հետ: Դժվար թե դուք դրանից հաճույք ստանաք, սակայն ձեր կարծիքը ոչ ոք չի հարցնի: Պետք է, ուրեմն պետք է:
Ձկներ
Այսօր սիրելին կծաղրի ձեզ, ընդ որում` բավականին վիրավորական կերպոբ: Ստիպված եք կամ հանդուրժել դա, կամ էլ անկեղծորեն ասել նրան, որ նեղվում եք այդ վերաբերմունքից: