Դատարկ դագաղներով եկաք իշխանության, բայց հետո այդ դագաղներում հանգչեցին լավագույն տղերքը․ Մամիջանյան

ՔՊ-ի կառավարման հնգամյակը, ցավոք, կարելի է վերնագրել «արյունոտ հնգամյակ»։ Դուք իշխանության եկաք դատարկ դագաղներով, բայց ձեր պաշտոնավարման ընթացքում այդ դագաղներում հանգչեցին տղերք, որոնք ինձնից, ձեզնից 1000 անգամ ավելի լավն էին, որովհետև նրանք ամենաթանկն են տվել հայրենիքին՝ կյանքը։

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ու այդ կյանքը տվել են նրա համար, որպեսզի պարոն Սուքիասյանն այս ամբիոնից հայկական բանակն անվանի ոչ հայկական: Սերժ Սարգսյանի մասին խոսելիս էլ, պարոն Սուքիասյան, հիշեցնեմ, որ դուք արդեն մեկ գործով անցնում եք նախագահի հետ, կարծում եմ՝ շուտով էլի կավելանան»,-ասաց նա։

Մամիջանյանն ընդգծեց, որ ՀՀ որևէ նախագահ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, սակայն եթե այդպես լիներ՝ Ալիևը չէր հրաժարվի ու չէր ասի՝ Փաշինյանը կգա, իրենից կվերցնենք։

«Թե՞ Ալիևը քառօրյա պատերազմից հետո ուղղակի էր ասում, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը... այն նույն պատերազմից հետո, որին ձեր մասնակցելն այդքան սիրում եք հիշեցնել, պարզապես Ապրիլյան քառօրյա պատերազմին դուք մասնակցել եք մայիսին»,-շեշտեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: