Ինչ ուտել՝ առողջ վահանաձև գեղձ ունենալու համար

Պարանոցի դիմացի հատվածում գտնվող և թիթեռի ձև ունեցող վահանաձև գեղձը շատ մեծ նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար և կարգավորում է մարմնի բազմաթիվ գործառույթներ: Այս գեղձի աշխատանքի խանգարումները կարող են կործանարար լինել օրգանիզմի համար՝ վատացնելով մարդու աշխատունակությունն ու տրամադրությունը և հանգեցնելով մի շարք հիվանդությունների: Առողջ սնունդը մեծ կարևորություն ունի մարդու առողջական վիճակի համար, քանի որ դա նույնպես անմիջական ազդեցություն է ունենում վահանաձև գեղձի առողջության վրա: Սա է պատճառը, որ առողջ վահանաձև գեղձ ունենալու համար հարկավոր է օգտագործել միայն օգտակար մթերք:
Խնձորներ. այս մրգերն օժտված են մի շարք օգտակար հատկություններով: Դրանք բարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա՝ ոչնչացնելով ախտածին բակտերիաները: Բացի այդ, խնձորները պաշտպանում են վահանաձև գեղձը քաղցկեղի բջիջների գոյացումից:
Ծովախեցգետնի միս ու ծովամթերք. այս մթերքը հարուստ է В12 վիտամինով ու ցինկով, որը խթանում է իմունային համակարգի աշխատանքը: Ընդ որում՝ պահածոյացված ծովախեցգետնի միսը պահպանում է իր օգտակար հատկությունները:
Լամինարիա (ծովային կաղամբ). պարունակում է մեծ քանակությամբ յոդ և ևս 40 վիտամին ու միկրոտարրեր, որոնք կանխում են վահանաձև գեղձի հիվանդությունները:
Սոխ. օգտակար է ոչ միայն վահանաձև գեղձի, այլև սրտի և լյարդի համար: Պարունակում է մի շարք միկրոտարրեր, որոնք ամրապնդում են իմունային համակարգը:
Հապալաս (черника). հապալասը հակաօքսիդանտներով ամենահարուստ հատապտուղն է, որն օգնում է կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքում առաջացած հորմոնալ խանգարումները:
Կարմիր ձուկ. սաղմոն, իշխան, սապատաձուկ և այլն: Այս ձկնատեսակները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են վահանաձև գեղձի անխափան աշխատանքի համար:
Մեղրով ընկույզներ. խթանում են վահանաձև գեղձի աշխատանքը: Հարկավոր է տրորել 3-4 հունական ընկույզը, ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր և ուտել առավոտյան սոված փորին: Այս «դեղամիջոցը» հարկավոր է ընդունել ամեն օր 2 շաբաթ շարունակ:
Մեղրով կիտրոն. սա նույնպես խթանում է վահանաձև գեղձի աշխատանքը: Հարկավոր է լվանալ 2-3 հատ կիտրոն, առանց կեղևազրկելու մանրացնել դրանք մանր քերիչի միջոցով, որպեսզի ստացվի մեկ բաժակ համասեռ զանգված: Ավելացնել նույնքան մեղր, լավ խառնել և ընդունել «դեղամիջոցը» օրական 3 անգամ 1 ճ.գ. սնվելու ժամերի միջև: