Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել

Երեկ լուրեր էին տարածվել, իբրև «Որդիների կանչ» ՀԿ–ի ներկայացուցիչ, 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը` Գայանե Հակոբյանը փորձել է առևանգել Աշոտ Փաշինյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի գործով վերջինս տուժող է ճանաչվել։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի միջև կայանալիք առերեսման մասին փաստաբանները լուր չունեն։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդումը երեկ փոխանցվել էր Քննչական կոմիտե։