Լուկաս Սելարայանի դիտարժան գոլը՝ Ուելսի հավաքականի դարպասին․ Հայաստան-Ուելս՝ 1-1 (տեսանյութ)

Լուկաս Սելարայանի դիտարժան գոլը՝ Ուելսի հավաքականի դարպասին․ Հայաստան-Ուելս՝ 1-1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Ուելսի հավաքականին։  Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

Ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Լիդս Յունայթեդի» պաշտպան Ջո Ռոդոնը։ Հպման պատճառով ինքնագոլ գրանցվեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին։

Տեսանյութն՝ այստեղ