Ալեն Սիմոնյանը նոր խոսնակ կունենա. Ծովինար Խաչատրյանը հեռանում է

Ծովինար Խաչատրյանը հեռանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակի պաշտոնից:
Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց անձամբ Խաչատրյանը՝ նշելով, որ տարեսկզբից այլևս չի իրականացնելու խոսնակի պարտականությունները:
Հարցին, արդյոք նոր աշխատանքի առաջարկ ունի, վերջինս չմանրամասնեց:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Ծովինար Խաչատրյանին կփոխարինի ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել այս սեպտեմբերին: Վերջինս լրատվական դաշտում անհայտ մարդ է, և մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մեծ կոնֆլիկտով է հեռացել էկոնոմիկայի նախարարությունից, որտեղ նրան բնութագրում են որպես ոչ պրոֆեսիոնալ:
Տեսնենք, թե ինչպես նա կկատարի ԱԺ նախագահի խոսնակի պարտականությունները: