Երևանում գծանշումներ կանի, լուսացույցներ ու ճանապարհային նշաններ կտեղադրի համայնքը

Երևանում գծանշումներ կանի, լուսացույցներ ու ճանապարհային նշաններ կտեղադրի համայնքը

Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները: