Մխիթարյանն ու Սպերցյանը ՀՖՖ-ի կողմից ներկայացվել են 2 տարբեր անվանակարգերում․ այլ մանրամասներ
Սպորտի ոլորտում Տարվա Լավագույնների Ընտրության մրցույթում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2 տարբեր անվանակարգերում ներկայացրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան - որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը:
Վարազդար Հարոյան, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Օգնյեն Չանչարևիչ - Հանդիսատեսի համակրանք անվանակարգում, որպես մարզիկներ, որոնք առավել համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար