Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորահվորել է ԱՊՀ երկրներին, Ուկրաինայի ու Վրաստանի ժողովուդրներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունների ղեկավարներին եւ ժողովուրդներին, ինչպես նաեւ Ուկրաինայի ու Վրաստանի ժողովուդրներին, փոխանցում է Интерфакс-ը:
«Միեւնույն ժամանակ Պուտինն ընդգծել է այն դաժան տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մասին հիշողության պահպանման կարեւորությունը մեր ընդհանուր պատմության կեղծումների դեմ պայքարում»,- հաղորդել է Կրեմլի մամուլի ծառությունը:
«Այսօր մեր միասնական պարտքն է թույլ չտալ նացիզմի վերածնունդը, որն այնքան տառապանք է պատճառել տարբեր երկրների բնակիչներին: Անհրաժեշտ է պահպանել եւ սերունդներին փոխանցել ճշմարտությունը պատերազմի տարիների իրադարձությունների, հոգեւոր արժեքների ու եղբայրական բարեկամության ավանդույթների մասին»,- ասվում է ուղեձներում:
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված իր խոսքում ՌԴ նախագահն ընդգծել է «Հայրենական մեծ պատերազմում պարտվածների հետեւորդների գաղափարական ռեւանշի անթույլատրելիությունը»: