Արցախի Խրամորթ համայնքի երեխաները պատմում են իրենց երազանքների մասին. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Մեր թիմի բարբառակիր անդամները զրուցում են Խրամորթի երեխաների հետ, որոնք էլ պատմում են իրենց երազանքների մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը մարտի 22-ից պաշտոնական այցով գտնվում է Արցախում։
Նա իր գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է Արցախի ներկա և նախկին նախագահների հետ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Գալստյանի, Մետաքսե Հակոբյանի և Կարեն Հովհաննիսյանի հետ։