Կարևոր վարորդների համար․ փողոց է փակ լինելու

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 23:00-ից մինչև հունվարի 27-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը: Հայտնել է քաղաքապետարանը։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: