Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել (տեսանյութ)

 Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել  (տեսանյութ)

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչը կործանվել է Ստավրոպոլի երկրամասում՝ մարտական առաջադրանքը կատարելուց հետո օդանավակայան վերադառնալիս, հայտնում է ՊՆ-ն։
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Ինքնաթիռում զինամթերք չի եղել։

Տեսանյութն՝ այստեղ