Օրական որքա՞ն սուրճն է օգտակար սրտի համար

Օրական որքա՞ն սուրճն է օգտակար սրտի համար

Բրազիլացի գիտնականները համոզված են՝ օրական երեք կամ ավելի բաժակ սուրճ խմելը կարող է նվազեցնել անոթների խցանման վտանգը։

MedicalXpress-ի փոխանցմամբ՝ հետազոտողներն իրականացրել են հարցում, որին մասնակցել է Սան Պաուլուի մոտ 4400 բնակիչ։ Կամավորներին հարցրել են՝ արդյոք նրանք սիրում են սուրճ, որքան հաճախ են խմում ու ինչպես են այն պատրաստում։ Հետագայում այդ պատասխանները համեմատել են զարկերակների կալցիումային գործակցի հետ, որը վկայում է անոթներում կալցիումի կուտակման մասին՝ որպես սրտի նոպայի վտանգի գործոն։

Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ «այդ ըմպելիքի չարաշահումը կարող է անվտանգ չլինել»։