Ելակի օգտակար հատկությունները և հակացուցումները

Դժվար է այնպիսի մարդ գտնել, ով ելակ չսիրի: Այն շատ համեղ է ու միաժամանակ պարունակում է C, E, B6, B2, B1, PP վիտամիններ: Ելակը հիմնականում օգտագործվում է թխվածքներ, օշարակներ ու աղանդեր պատրաստելու համար: Այն հրաշալի համադրվում է սերուցքի, պաղպաղակի ու շոկոլադի հետ:
Ստորև ներկայացնում ենք ելակի մի քանի օգտակար հատկություն.
- Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
- Ելակը բացացնում է պեպեններն ու պիգմենտային բծերը:
- Եթե մաշկի հետ կապված խնդիրներ ունեք, ապա ելակի արմատները կօգնեն ազատվել դրանցից:
- Ելակն ընդունակ է դանդաղեցնել ծերացման ընթացքը:
- Ելակը սպիտակեցնում է ատամները:
- Ելակը լավացնում է տեսողությունը, ազատում է աչքերի տակ առաջացող պարկերից:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ, ելակը ունի նաև հակացուցումներ։
- Ելակը խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին, քանի որ ելակը պարունակում է թթվայնություն և կարող է ստամոքսի հիվանդություններ առաջացնել։
- Ելակը հակացուցված է մինչև 1 տարեկան երեխաներին, հղիներին և կերակրող մայրերին։
- Ելակը հակացուցված է նաև ստամոքսի հիվանդությունների դեպքում, օրինակ՝ խոց, գաստրիտ և այլն։