Ո՞վ է «Հայաստան» խմբակցության պատգամավորի հաջորդ թեկնածուն

Ո՞վ է «Հայաստան» խմբակցության պատգամավորի հաջորդ թեկնածուն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պատրաստվում է դիմել ԱԺ նախագահին և վայր դնել պատգամավորական մանդատը։ Նա այս ամենն անում է, որպեսզի կարողանա իր ժողովրդին շատ ավելի մեծ օգուտ տալ իր մասնագիտական ոլորտում, այսինքն՝ շարունակելու է բժշկական գործունեությունը. այսպես է պարզաբանել որոշումը:

Սակայն, մանդատը վայր դնելուց հետո նա չի պատրաստվում լքել «Հայաստան» դաշինքն ու փոխել իր քաղաքական հայացքները։

Նշենք, որ դաշինքի ցուցակով հերթական՝ 44-րդ համարը Դավիթ Սահակյանցն է։ Նրա շրջապատից MediaHub-ին փոխանցեցին, որ Սահակյանցը ի սկզբանե հակված չի եղել մանդատը վերցնել և դժվար թե հիմա փոխի որոշումը:

Թեկնածուի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Հիշեցնենք, անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին:

Նարե Գնունի