Մենք ունենք անարգելակ իշխանություն, ինչը կատաստրոֆիկ նշանակություն կարող է ունենալ թե՛ իշխանության, և թե՛ երկրի համար․ Ուլիխանյան

«Շատ կոպիտ է, բայց նաև իրականությանը մոտ է, կա դրա մեջ տրամաբանություն»։ Այս մասին MediaHub.am-ի եթերում ասաց ՊՎԾ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով հարցին` արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքել է այն պատճառով, որ նոր պաշտոն էր ուզում, իսկ իրեն չէին նշանակու՞մ։

«Որպեսզի չդիտվի աթոռակռիվ, ասեմ, խոսքը իմ քաղաքական հավակնությունների մասին է` որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու հետ կապված»,-ասաց նա։

Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ իրեն պաշտոնից ազատելու պատճառների հետ կապված խոսակցությունները գնհատում է որպես մանկամիտ, պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքից գոհ չի եղել։ Անդրադառնալով հարցին, թե հիմա իրեն տեսնու՞մ է ընդդիմության կողքին, Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ իրեն ինչպե՞ս կարելի է պատկերացնել ասենք Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ըստ նրա՝ ընդդիմությունը բովանդակազուրկ է և դա էլ հանգեցնում է նրան, որ ունենք անարգելակ իշխանություն, ինչը կատաստրոֆիկ նշանակություն կարող է ունենալ, թե՛ իշխանության, և թե՛ երկրի, թե՛ ժողովրդի համար»,-ասաց նա։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Անի Գևորգյան