Արոնյանը կմեկնի՞ Բաքու

Արոնյանը կմեկնի՞ Բաքու

Ես երկընտրանի առաջ եմ։ Մարդ, ով շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի առաջնությանը, բայց որպես հայ՝ ինձ ապահով չեմ զգում Բաքու, Ադրբեջան մեկնելիս․ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

«Քանի որ ՖԻԴԵ-ն գովազդում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ առցանց»,- եզրափակել է Արոնյանը։