Տեսե՞լ եք Ադրբեջանում մեկն ասի, որ 1 քառակուսի մետր հող կա, որը հայկական է․ չէ․ Արթուր Վանեցյան
Տարօրինակ է, որ արդեն մեկ տարի ու կես ՀՀ սուվերեն տարածքում թշնամին պաշտոնական տվյալով՝ 41 քառակուսի կմ զավթել է և այս իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել նրանց հեռացնելու համար։ Նախ պետք է թույլ չտային և հստակ ասում եմ, որ կար չթողնելու հնարավորությունը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե այդ տարածքում տարվա կեսը ձյուն է և այդ սարի համար կռիվ չի անելու։
«Պետք է մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ ունեցած պայմանագրի հիման վրա գործուն միջոցներ ձեռնարկենք ու ստիպենք, որ Ադրբեջանը հեռանա մեր տարածքից»,- ասաց նա։ Խոսելով տարածքային ամբողջանակության մասին՝ վերջինս ընդգծեց, որ իշխանությունը մշտապես հայտարարում է, որ ՀՀ-ում կան գյուղեր, որոնք պատմական Ադրբեջանին են պատկանում։
«Չեմ հասկանում նման հայտարարություն անողի մտքի փայլատակումը, տեսե՞լ եք Ադրբեջանում մեկը ասի, որ 1 քառակուսի մետր հող կա, որը հայկական է, չկա։ Այդ հայտարարությունների արդյունքում Փաշինյանը իրավունք է տալիս Ադրբեջանի բռնապետին խոսել սահմանագծման ու սահմանազատման մասին, որը պետք է արվի 1920-ական թվականների անհասկանալի քարտեզներով, ըստ որի, Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքններն են»։
Մանրամասները՝ տեսանյութում