Որո՞նք են կարող լինել ոտքերի սուր ցավերի պատճառները

Որո՞նք են կարող լինել ոտքերի սուր ցավերի պատճառները

Օրթոպեդ-վնասվածքաբան Միխայիլ Իգնատովը խոսել է այն մասին, թե ինչ հիվանդությունների մասին է վկայում ոտքերի ցավը և բացատրել, թե երբ ցավոտ զգացողությունները շտապ բժշկական օգնություն են պահանջում։ 

Իգնատովը aif.ru-ի հետ զրույցում նշել է, որ առողջական խնդիրների առկայության մասին է վկայում ոտքերի ցավը, որը երկար ժամանակ չի անհետանում, անհարմարություն է առաջացնում և թուլանում միայն ցավազրկողներ ընդունելուց հետո։

Ըստ նրա՝ նման ցավի պատճառը կարող է մատնանշվել նրա բնույթով ու տեղակայմամբ։

Մասնագետն ասել է, որ ծանր ցավը կարող է լինել երակների վարիկոզ լայնացման սկզբնական ախտանիշ։ Իսկ թրոմբոֆլեբիտով հաճախ առաջանում են սրունքների սուր ու բաբախող ցավ։ Գիշերը կամ քայլելիս ի հայտ եկող ցավն անոթային աթերոսկլերոզի նշաններից մեկն է։

Պոդոլոգը հավելել է, որ ոտքի ցավը կարող է առաջանալ նաև հարթաթաթության, արթրիտի, արթրոզի կամ հոդատապի պատճառով։ «Եթե առաջանում է այրող զգացողություն, թմրություն կամ քորոցներ, ապա, ամենայն հավանականությամբ, խնդիրը նյարդաբանական է», - զգուշացրել է Իգնատովը:

Նա ընդգծել է, որ պետք չէ ինքնուրույն փորձել ախտանշանները բուժել, քանի որ ցավը բազմաթիվ պատճառներ ունի, և միայն բժիշկը կարող է ճիշտը որոշել։