Պաշտպանություն բոլոր հիվանդություններից. մասնագետը պարզաբանել է, թե որ մթերքներն են օգնում ամրապնդել իմունային համակարգը

Իմունիտետն ամրապնդելու համար անհրաժեշտ է պահպանել որոշակի սննդակարգ։ Այս մասին հայտարարել է սննդաբան Լարիսա Նիկիտինան։
Մասնագետի խոսքով՝ կարևոր դեր են խաղում C վիտամինով հարուստ մթերքները, խոսքը տարբեր ցիտրուսային մրգերի մասին է՝ նարինջը, կիտրոնը, լայմը։ Այնուամենայնիվ, այս մրգերը պետք է զգուշությամբ օգտագործվեն, քանի որ որոշ մարդիկ կարող են ալերգիկ ռեակցիա զգալ:
Մասնագետը նաեւ նշել է, որ օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին E, որը առկա է կանաչ բանջարեղենի եւ խոտաբույսերի մեջ։
Բացի այդ, դիետոլոգը խորհուրդ է տվել հնարավորինս հաճախ ուտել առանց խմորիչի հաց, հավի կամ հնդկահավի լյարդ։ Այս մթերքները հագեցած են B խմբի վիտամիններով, որոնք ամրացնում են իմունային համակարգը:
Առողջության համար օգտակար են համարվում նաև տաքացնող ըմպելիքները, որոնց ավելացնում են կոճապղպեղ, մեղր և կիտրոն։