Բժիշկը թվարկել է քաղցկեղի այն տեսակները, որոնք սպառնում են երիտասարդներին

Քաղցկեղի որոշ տեսակներ վաղ փուլերում ասիմպտոմատիկ են: RIAMO-ն գրում է այն մասին, թե որ օրգաններն են առավել ենթակա «լուռ» քաղցկեղին՝ հղում անելով «Մեդիցինա» ԲԲԸ-ի ամբուլատոր ուռուցքաբանական բաժանմունքի ղեկավար Ելենա Ժուկովային։ «Օրինակ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շատ ագրեսիվ, տհաճ ուռուցք է, որը դժվար է բուժել, և ամենից հաճախ հիվանդները հայտնվում են ծայրահեղ փուլերում», - ասաց Ժուկովան:
Նրա խոսքով, երիկամների քաղցկեղն առաջանում է աննկատ։ Այս հիվանդության առաջին նշաններն ի հայտ են գալիս, երբ ուռուցքը աճում է երիկամային կոնքի մեջ՝ մարդը սկսում է արյունը նկատել մեզի մեջ։ Լյարդի քաղցկեղը նույնպես չի արտահայտվում այնքան ժամանակ, քանի դեռ չի սկսել ազդել հարեւան օրգանների վրա։ Հիվանդությունը վաղ փուլում բացահայտելու համար կարևոր է ամեն տարի բուժզննում անցնել, ընդգծել է Ժուկովան։