Ողբերգական դեպք, տղամարդը գնացքի գծերի մոտից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մաhացել է

Ողբերգական դեպք, տղամարդը գնացքի գծերի մոտից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մաhացել է

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, գրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
 
Տարածքը սահմանազատել են կրտսեր պարեկներ Կարեն Շահնազարյանն ու Արտակ Եսայանը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Լոռու ներկայացուցիչները: 

Ոստիկաններն ու պարեկները երկաթգծի այդ հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր: 
 
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով մահացել է:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն է: 

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: