Ռուսական կողմից ապտակ էր հայաստանյան իշխանություններին ասել, որ դուրս չեն գալու Արցախի տարածքներից

Ռուսական կողմն ասում է՝ ոչ մի սանտիմետր չի տեղաշարժվելու Արցախից, այսինքն` ոչ մի շարժ չի լինելու, սակայն հայկական կողմը Աղավնոյի, Բերձորի բնակիչներին մի քանի ամիս առաջ արդեն պատրաստում էր դուրս գալուն։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Հայաստանում Ռուսաստանի փոխդեսպան Մաքսիմ Սելեզնյովի այն հայտարարության մասին, թե ռուս խաղաղապահները չեն տեղաշարժվի մինչև նոր միջանցքը չշահագործվի։

Ըստ Նահապետյանի՝ Աղավնոյի` երեկվանից հոսանքի ու կապի բոլոր միջոցներից զրկվելու պատճառը կրկին նույն է, որ բնակիչը տարբերակ չունենա տունը չլքելու։

«Ստացվում է՝ Արցախի և Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հրամանն են կատարում, որովհետև նրանց է ձեռք տալիս մեր դուրս գալը։ Ռուսաստանն իր գործողությունները հիմնում է իր վրա վերցրած պարտավորությունների վրա, այդ պարտավորություններից մեկը նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունն է, այդտեղ որևէ ժամկետ չկա այլընտրանքային միջանցքի ստեղծումից հետո բնակիչների դուրս գալու մասին»,-ասաց նա։

Նահապետյանի խոսքով՝ այն, որ ռուսական կողմն ասում է՝ պայմանավորվածություններից չի շեղվելու, ըստ նրա՝ սա ռուսական կողմից ապտակ էր հայաստանյան իշխանություններին։

Մանրամասները՝ տեսանյութում