ՈւՂԻՂ. Զոհված զինծառայողների հարազատները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները

Այս րոպեներին լարված իրավիճակ է Երևանի կենտրոնում:

Հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները  փակել են Ամիրյան փողոցը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի եւ  Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում:

Նրանք ակցիա են անում Կառավարության շենքի մոտ: Ծնողները վրդովվեցին այն հանգամանքից, որ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հեռացավ շենքից առանց  նրանց հանդիպելու, թեև ավելի վաղ աշխատակազմից խոստացել էին Փաշինյանին փոխանցել հանդիպման պահանջը։

Մանրամասները՝ ուղիղ եթերում