Ինչո՞ւ է առաջանում ստամոքսի քաղցկեղը

Ինչո՞ւ է առաջանում ստամոքսի քաղցկեղը

Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված պատճառներն են սխալ սննդակարգը, սթրեսը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը: Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում անելով ուռուցքաբան Ելենա Ժուկովային։

Այս գործողությունները առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի գրգռում, որը կարող է առաջացնել բորբոքում:

Ամենից հաճախ (բորբոքումը) առաջանում է կծու, տապակած, ապխտած, թթու մթերքների, ինչպես նաև նիտրատներ պարունակող մթերքների չափից ավելի օգտագործումից»,- ասել է Ժուկովան։

Քաղցկեղի բոլոր տեսակների մեջ ստամոքսի քաղցկեղը տղամարդկանց շրջանում տարածվածությամբ երրորդն է, իսկ կանանց մոտ՝ հինգերորդը:

Ցավն անտեսելու և դեղերի սխալ ընդունման դեպքում հիվանդի մոտ կարող են զարգանալ քրոնիկական բորբոքումներ և խոցեր: Նրանք հաճախ վերածվում են քաղցկեղի և կարող են հանգեցնել արյունահոսության:

Ժառանգականությունը կարող է ռիսկի գործոն լինել, բայց դա տեղի է ունենում միայն 3-3,5% դեպքերում: