Եկեք ԱՄՆ, ԵՄ դեսպաններին հրավիրենք մեկնել Արցախ, որ տեսնեն՝ այդ ճանապարհը բաց է, թե ոչ. Սարգսյան

Պետք է կենտրոնանալ առաջարկների վրա։ Մենք գործ ունենք աբսուրդի հետ և պետք է հասկանալ՝ այս պայմաններում ինչպե՞ս վարվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ընդդիմության հրավիրած լսումների ընթացքում ասաց  Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 

Նա դիմեց իշխանությանը, մասնավորապես Հակոբ Արշակյանին, որը ԲՏԱ նախարար է եղել:

Սարգսյանն ընդգծեց, որ իշխանությունը մինչև 44-օրյա պատերազմը հրաժարվել է պաշտպանական այնպիսի համակարգեր ունենալ, որոնք կապահովեին մեր անվտանգությունը։

«Եթե սա միտումնավոր քաղաքականություն չի, ապա ի՞նչ է»,- հարցրեց քաղաքական գործիչը:

Վերջինս հիշեցրեց, որ Հաագայի դատարանում ադրբեջանցի փորձագետներն այսում էին, որ Լաչինի միջանցքը բաց է։ 

«Եկեք ԱՄՆ, ԵՄ դեսպաններին, չմոռանանք տիկին Վիկտորնին,  հրավիրենք ավտոշարասյունով մեկնել Արցախ, որ տեսնեն՝ այդ ճանապարհը բաց է, թե ոչ։ Հիմա իսկապես գործողություն անելու կարիք կա, պետք է երևա՝ ՀՀ-ն խոսքով է պաշտպանում իր քաղաքացիներին, թե գործով»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթացող լսումները նվիրված են Լաչինի միջանցքի հարցին։ 

Մանրամասները՝ տեսանյութում